Օրական մեկ հավկիթը պաշտպանում է սրտային հիվանդություններից։ Նման եզրակացության են հանգել չինացի գիտնականները։ Մասնագետները պարզել են, որ հավկիթը նվազեցնում է կաթվածի և ինֆարկտի հավանականությունը։

Պեկինի համալսարանի գիտանականները 9 տարի հետևել են 30-79 տարեկան ավելի քան 400 հազար մարդու սննդակարգի, որոնք սրտի հետ խնդիրներ չեն ունեցել։ Փորձագետները հաշվել են, որ գիտափորձի մասնակիցների առնվազն 13 տոկոսն ամեն օր հավկիթ է ուտում, 9 տոկոսը՝ երբեմն։

Մասնագետները եզրակացրել են, որ օրական մեկ հավկիթը 26 տոկոսով նվազեցնում է կաթվածի հավանականությունը, իսկ դրա հետևանքով մահվան հավանականությունը 28 տոկոսով։ Սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը 18 տոկոսով է նվազում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել