Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնց խոհանոցում կարգուկանոն չի տիրում, ավելի շատ են հակված ավելորդ քաշ գցելուն։ Այս մասին հաղորդում է Newsyou-ն։

Մշտապես տիրող անկարգության պատճառով խրոնիկ սթրես և շատակերություն է ի հայտ գալիս։

101 կնոջ մասնակցությամբ գիտափորձը ցույց է տվել, որ խոհանոցում իրավիճակը զգալիորեն ազդում է ախորժակի վրա։ Դրա հետևանքով կանայք սկսում են ուտել խոհանոցում ուտելու համար նախատեսված ամեն ինչ։

«Կնոջը շրջապատող քաոսը լուրջ խոչընդոտ է նրա նիհարելու փորձերին։ Մասնակիցները, որոնք խոհանոցում նստած խոսել են կյանքի սթրեսային և քաոտիկ փուլերի մասին, երկու անգամ ավելի շատ բլիթ են կերել, քան մյուսները»,- ասել են աշխատանքի հեղինակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել