Armtimes.com-ը գրում է.

ՀՀԿ խմբակցությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, այսօր քննարկվել ու որոշվել է Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից: Հայտարարության մեջ ասվում է.

29.05.18թ., ժամը 15:00, ԱԺ 334 սենյակ

Քննարկված հարցը՝

ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարց:

Խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց, համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների, Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ինքը Թորոսյանը հայտնել էր, որ շարունակելու է աշխատել որպես ազատ պատգամավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել