Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունում նոր նշանակում է արվել: ՀՀ ոստիկանապետ Վալերի օսիպյանի հրամանով ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը՝ ազատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտորնի պետի պաշտոնից:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության շատբի պետի պաշտոնը զբաղեցնում էր ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Վերջինս այժմ զբաղեցնում է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը:

Արմեն Ղուկասյանի կենսագրությունը

Ծնվել է 1966 թ. հունվարի 21-ին, Գյումրի քաղաքում:
1987 թ. ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Օրյոլի Մ.Ի. Կալինինի անվան կապի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը, 1998 թ.` ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2008 թ.` ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիան /ադյունկտուրա/:
1987 թ. օգոստոսից մինչև 1990 թ. հուլիս ամիսը աշխատել է Կիրովոգրադի մարզգործկոմի ՆԳՎ կապի բաժնում, որպես ինժեներ:
24.07.1990-16.01.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ կապի բաժնի ինժեներ, ավագ ինժեներ,
16.01.1993-03.11.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր,
03.11.1993-09.05.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի բաժնի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
30.07.1994-01.08.1997 թթ.` ՀՀ ՆԳՆ շտաբի կազմվերլուծական վարչության տեսուչ, ավագ տեսուչ,
16.05.2000-20.01.2003 թթ.` ՀՀ ՆԳՆ շտաբի կազմվերլուծական վարչության պետի տեղակալ, ինքը և ինֆորմացիոն վերլուծական բաժնի պետ,
20.01.2003-07.07.2006 թթ.` ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և կազմակերպական-վերլուծական բաժնի պետ,
07.07.2006-30.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և կազմակերպական-վերլուծական վարչության պետ,
30.07.2011-06.12.2011 թթ.` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ /1-ին տեղակալ/,
06.12.2011թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնը:
ՀՀ ոստիկանության պետի` 2018 թ. մայիսի 29-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ:
 
Պարգևատրվել է`
ՀՀ ոստիկանության, ԼՂՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ մի շարք մեդալներով և կրծքանշաններով:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել