Գինձը (կորիանդր) անվանում են նաև չինական համեմ։ Golbis.com-ի փոխանցմամբ՝ ոչ բոլորը գիտեն այն մասին, որ սա բնական բուժիչ միջոց է։ Այն ծաղկում է ամռան կեսին, ապա ձևավորվում են դեղնաշագանակագույն պտուղները։ Սերմերն օգտագործվում են որպես համեմունք, որը հրաշալի հավելում է մսային, ձկնային ճաշատեսակներին, ապուրներին։
Ձեզ ենք ներկայացնում համեմունքի օգտակար հատկությունները։
1. Բույսը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, իսկ դրա կանաչ մասը հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով և միացություններով, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, կալցիումը, կալիումը, ֆոսֆորը, բջջանյութը։
2. A, B, C, E, K վիտամինների հրաշալի աղբյուր է։
3. Միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ բուժում է երիկամները։ Հականեխիչ և հակամիկրոբային ազդեցություն ունի։
5. Կարող է օգնել թեթևացնել արթրիտի և ռևմատիզմի նշանները, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունի։
6. Օգնում է աղեստամոքսային մի շարք հիվանդությունների դեպքում։ Կարող է բուժել դիարեան, որն առաջացել է սնկերի կամ բակտերիաների պատճառով։
8. Օգտակար է տեսողության հետ կապված խնդիրների դեպքում. կարող է օգնել ազատվել կոնյուկտիվիտից, ինչպես նաև կանխարգելել աչքի հետ կապված տարբեր հիվանդությունների առաջացումը շնորհիվ հակաօքսիդանտ հատկությունների։
9. Չինական համեմը թարմացնում է շնչառությունը և օգնում ազատվել բերանի տհաճ հոտից։ Սա պայմանավորված է բույսի հականեխիչ հատկություններով։