Բավական համակրելի և գրավիչ շատ աղջիկներ վստահ են, որ իրենք այդքան էլ գրավիչ չեն։ Երբեմն թվում է, որ նրանց համար ավելի հեշտ է համակերպվել, որ գեղեցիկ չեն, քան խոստովանել, որ շրջապատող մարդիկ իրոք համարում են նրանց համակրելի։ Հոգեբանները բերում են մի քանի անհերքելի ապացույցներ, որ դուք գրավիչ եք, եթե նույնիսկ վստահ եք հակառակում։

Երբ դուք մտնում եք ինչ-որ տեղ, դա չի մնում աննկատ

Հասարակական տրանսպորտի ուղևորների, սրճարանի հաճախորդների, ուղղակի անցորդների հետաքրքրված հայացքները։ Դա կարող է կպչուն ինչ-որ բան չլինել, կարող է չվերածվել ծանոթության, բայց դա չի հերքում այն փաստը, որ դուք ուշադրություն եք գրավում։

Ձեր թերությունները զրուցակցին թվում են «հորինված»

Դուք բողոքում եք քթի ոչ իդեալական ձևից, չափազանց մեծ ականջներից կամ հաստ ոտքերից, իսկ զրուցակիցը ապշահար ձեզ է նայում, որովհետև բոլոր այդ թերությունները, որ տեսնում եք ձեր արտաքինի մեջ, նրան թվում են  մտացածին և ծիծաղելի։ Դա վառ նշան է այն բանի, որ դուք ձեզ վերագրում եք թերություններ, որոնք իրականում բոլորովին ձեզ չեն վերաբերում։ Համակերպվեք դրա հետ։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել