Երեկ Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական մեծ համերգը, որին մասնակցում էին բազմաթիվ սիրված ու ճանաչված երգիչներ՝ Սիրուշոն, Սևակ Խանաղյանը, Ռազմիկ Ամյանը, Կամո Սեյրանյանը, Ներսիկ Իսպիրյանը, Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը և այլք։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, պաշտոնատար անձինք ու մշակույթի գործիչներ: Համերգային ծրագիրը վարում էին Խորեն Լևոնյանն ու Աննա Ավանեսյանը։ Տոնական համերգը եզրափակվեց շքեղ հրավառությամբ։ Երեկոյի ուշագրավ դրվագները՝ ֆոտոշարքով:
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել