Դերասան, հաղորդավար Նորայր Եղյանի հետ մեր վերջին հարցազրույցից շատ չի անցել, որտեղ Նորայրը խոսել էր ոչ միայն աշխատանքում ունեցած սկզբունքների, հայտնիության, հոնորարների ու իր հասցեին ուղղված քննադատությունների, այլև նշանածի հետ հարաբերությունների ու ընտանիք կազմելու մասին: Վերջին օրերին, սակայն, լուրեր էին շրջանառվում, որ դերասանն ու պարուհի Սիլվի Մադոյանը բաժանվել են: Նորայրը Ինստագրամի էջից հեռացրել է նաև համատեղ արված բոլոր լուսանկարները: Լուրերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար BlogNews.am-ը կապ հաստատեց Նորայրի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ Սիլվիի հետ իրենց հարաբերությունները դադարեցված են:

«Շրջանառվող լուրերը ճիշտ են։ Այո՛, մենք բաժանվել ենք»,- ասաց դերասանն ու հավելեց, որ պատճառների մասին միանշանակ չի խոսի, որովհետև այդքան էլ երկար ժամանակ չի անցել, ինչ նրանք միասին են:

26156396_606921749639461_8447451122129436672_n

Հարցին՝ արդյոք հետագայում կշարունակեն շփումը որպես ընկերներ, քանի որ աշխատանքի բերումով չեն բացառվում հաճախակի հանդիպումները, Նորայրը պատասխանեց. «Ես մարդուն ընդունում եմ՝ անկախ իր կայացրած որոշումից, իսկ թե որքանով ընկերներ կդառնանք կամ կդառնանք, թե չէ, ժամանակը ցույց կտա: Չդառնալու դեպքում էլ համագործակցության համար պարային այլ խմբերի ընտրության հնարավորություն ունեմ: Ուզում եմ՝ ասածս ճիշտ հասկանաք․ հենց սա է կյանքի հետաքրքրութունը, որ չգիտես, թե վաղն ինչ կլինի»:

Նորայրը Սիլվիի հետ իրենց բաժանումը չի պայմանավորում նրանով, որ իր կյանքում նոր հետաքրքրություն է գտել: Դերասանը չի շտապում նոր հարաբերություններ սկսել, սակայն ամեն դեպքում ունի ընտանիք կազմելու մեծ ցանկություն. «Այս անգամ չեմ շտապի, թող Աստծո կամքով կատարվի այն, ինչի մասին լռում եմ»,- եզրափակեց Նորայրը:

30087826_586727855019417_8592996933746819072_n

 Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել