Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ - 75 գ
- ալյուր - 40 գ
- վանիլին - 1թ/գ
- կաթնաշոռ - 500 գ
- ժելատին - 15 գ
- ժելե ելակի համով - 2 տուփ
- ելակ - 400 գ
Պատրաստման եղանակը
Ելակով տորթ պատրաստելու համար առանձնացնում ենք դեղնուցները սպիտակուցից: Հարում ենք սպիտակուցը 2 ճ/գ ջրի և աղի հետ, ավելացնում դեղնուցները, շաքարավազը և լավ հարում: Այնուհետև ավելացնում ենք ալյուրը, 1/2 թ/գ վանիլինը և զգուշությամբ խառնում խմորը:
Ձևամանը (մոտ 20 սմ տրամագծով) ամբողջությամբ պատում ենք քիչ բուսայուղով, ապա հատակին փռում պերգամենտային թուղթ և լցնում խմորը: Թխում ենք ջեռոցում 20-30 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի բիսկվիթը հանում ենք ջեռոցից, ազատում պերգամենտային թղթից և կրկին դնում ձևամանի մեջ: Հարկավոր է օգտագործել կողքերից քանդվող ձևաման: Կաթնաշոռը գդալով լավ խառնում ենք 1/2 թ/գ վանիլինի հետ: Առանձին ամանի մեջ թրջում ենք ժելատինը, փափկելուց հետո քամում այն, եփում թույլ կրակի վրա մինչև լուծվելը, ապա վրան ավելացնում սկզբում 2 գդալ կաթնաշոռ, հետո լցնում մնացածը և լավ խառնում: Երբ ժելատինը ամբողջովին լուծվի կաթնաշոռի հետ, ստացված զանգվածը լցնում ենք բիսկվիթի վրա և տեղափոխում սառնարան 30 րոպեով մինչև կաթնաշոռային զանգվածը պնդանա:
Ելակները երկարությամբ բաժանում ենք 2 մասի, ապա շարում կաթնաշոռային զանգվածի վրա:
Ելակի համով 2 տուփ ժելատինը պատրաստում ենք ըստ տուփի վրա նշված եղանակի, ապա լցնում ելակների վրա և տեղափոխում սառնարան 20 րոպեով, որպեսզի տորթի վրայի ժելեն պնդանա:

Ժելեով և կաթնաշոռային շերտով նրբահամ ելակով տորթ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AA%D5%A5%D5%AC%D5%A5%D5%B8%D5%BE-%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել