Եթե ցանկանում եք զարմացնել ձեր հյուրերին որևէ յուրահատուկ ուտեստով, ապա այս աղցանը ձեզ համար է։

Բաղադրիչներ

  • Հավկիթ (պինդ խաշած)՝ 4-5 հատ
  • Չոր պանիր՝ 200 գ
  • Կրաբի ձողիկներ՝ 200 գ
  • Եգիպտացորեն՝ 1 բանկա
  • Սոխ՝ 1 հատ
  • Մայոնեզ

Պատրաստումը

Խաշած հավկիթները մաքրում ենք, առանձնացնում դեղնուցն ու սպիտակուցը և առանձին քերում մանր քերիչով: Չոր պանիրը նույնպես անցկացնում ենք քերիչով: Կրաբի ձողիկները և սոխը կտրտում ենք խորանարդաձև: Վերցնում ենք հարթ ափսե և շերտ-շերտ լցնում իրար վրա պահանջվող բաղադրիչները․

4-5 սպիտակուց
100 գ չոր պանիր
սոխ
մայոնեզ
200 գ կրաբի ձողիկներ
0,5 բանկա եգիպտացորեն
100 գ չոր պանիր
մայոնեզ
0,5 եգիպտացորեն
մայոնեզ
4-5 դեղնուց

Կարող եք պանրից մի փոքր պահել և վերջում քերել աղցանի վրա:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել