Բրիտանացի գիտնականները գենում մուտացիա են հայտնաբերել, որը ծածկագրում է թիթին սպիտակուցը։ Այդ մուտացիաները ալկոհոլ օգտագործելիս նպաստում են սրտային անբավարարվածությանը։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Journal of the American College of Cardiology պարբերականում։

Թիթինը կամ քոնեքթինը հայտնի սպիտակուցներից ամենամեծն է։ Այն մասնակցում է սրտի շերտավոր մկանների կծկմանը։ Դրա մուտացիայի հետևանքով սրտի փորոքների ծավալը մեծանում է՝ առանց պատերի բարակեցման։ Դա նպաստում է սրտային անբավարարվածությանը և հանկարծակի մահվանը։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ այդ գենն ունի մարդկանց 13․5 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել