Կանանց գրավում են այն տղամարդիկ, որոնք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին իրենց եղբորն են հիշեցնում։ Այս մասին ասվում է Evolution and Human Behavior Journal պարբերականում հրապարակված հետազոտությունում։

Գիտափորձը ցույց է տվել, որ հարցված կանանց 27 տոկոսի կարծիքով՝ սիրելի տղամարդը իրենց եղբորն է հիշեցնում։

«Մեր եզրակացությունները յուրաքանչյուր կնոջ համար օրենք չեն։ Սակայն մի շարք դեպքերում կնոջ եղբոր և սիրեցյալի միջև ընդհանուր դիմագծերի, ինչպես նաև բնավորության առկայությունն ակնհայտ է»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Թամսին Սաքսթոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել