Armenpress.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է մի պարզ պատճառով, որ շատ հայ ընկերներ ունի, և նրանցից մեկը ինքն է:

«Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, այլև մեծ մտավորական, ով շատ է կարդում  ու լավ գիտի Հայաստանի պատմությունը: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ մահացավ Գարեգին Առաջին վեհափառը, Էլթոնն ինձ նամակ գրեց, և մենք հանդիպեցինք ու քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց նախագահը:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ, հանրահայտ երգիչ լինելուց բացի, Էլթոն Ջոնը հսկայական բարեգործական աշխատանք է իրականացնում՝ փորձելով օգնել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց բուժմանը և դրա կանխարգելմանը:

Նրա խոսքով՝ և՛ Էլթոն Ջոնը, և՛ «Երևան, իմ սեր» ծրագիրը ցանկանում են աջակցել ինչպես լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

«Մարդն այդ գործիքն առաջին անգամ  դնում է ականջին ու լսում է. այդ տեսարանից  ցանկացածը կարող է հուզվել: Երեխաների առջև նոր կյանք է բացվում»,- իր ուրախությունը փոխանցեց ՀՀ նախագահը:

Նա հավաստիացրեց, որ Էլթոն Ջոնը մարդ է, որի օգնությամբ կարող է մեծանալ Հայաստանի մասին իմացությունը, քանի որ երգիչն ունի իր թիմը, որը նկարահանում է  բարեգործական ծրագրի գործունեությունը, և այդ կադրերը ցուցադրվելու են նրա վերջին շրջագայության ընթացքում տեղի ունենալիք համերգային ծրագրերի ընթացքում:րագրողի այն հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է հեղափոխությունից հետո, Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը հազարավոր տարիներ գոյություն ունի, և մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը խորն է: «Դուք չեք փոխվել հեղափոխությունից առաջ ևհետո, պարզապես այսօր ավելի ազատ եք, ավելի եռանդուն եք Իմ երդմնակալությանժամանակ ասացի, որ երազում եմ երիտասարդ Հայաստանի մասին, պարզվեց՝ երազելպետք  չէ երիտասարդ Հայաստանը դուք եք և դա ակնհայտ է: Էլթոնն էլ իր խոսքումասաց, որ այն եռանդը, որը կա քաղաքում տեսանելի է՝ չնայած ընդամենը մի քանի ժամ էայստեղ»,- նշեց նախագահը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամը, որի  բարեգործական ծրագրի շրջանակում մայիսի 26-ինՀայաստան է ժամանել Էլթոն Ջոնը, ստեղծել է  Արմեն Սարգսյանը 2010 թվականին:

Այն իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր. դրանցից մեկը  «Save the children» կազմակերպության հետ է կյանքի կոչվում: Շենքի առաջին հարկը տրամադրված է անդամալույծկամ դժվարություններ ունեցող երեխաներին, որոնք հարյուրից ավել են և շատանում են: Շաբաթվա ընթացքում նրանք մի քանի անգամ այցելում են հիմնադրամ թերապիաներ անցնում, որոնք երեխաներին  վերադարձնում են կյանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել