Բաղադրիչներ

  1. Հավի կրծքամիս – 4 հատ
  2. Սմբուկ – 2-3 հատ
  3. Լոլիկ – 3-4 հատ
  4. Պանիր – 150 գ
  5. Սխտոր – 1 ատամիկ
  6. Սամիթ
  7. Բուսայուղ
  8. Աղ, սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակը

  1. Սմբուկը լվանալ, կտրել պոչերը և չորացնել: Կտրել երկարությամբ, բարակ շերտերով, դնել թասի մեջ, աղ անել և թողնել 20-30 րոպե: Առաջացած հյութը թափել:

Հավի կրծքամիսը լվանալ, չորացնել և յուրաքանչյուրը բաժանել 4 մասի: Մսի կտորները դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծեծել: Աղ և պղպեղ ցանել:

  1. Լոլիկները լվանալ, չորացնել և օղակաձև կտրատել: Սխտորը մաքրել և մանր կտրատել:

Կանաչին լվանալ, չորացնել և կտրատել: Պանիրը քերել: Տապակի մեջ մի փոքր բուսայուղ տարածել, դնել սմբուկի շերտերը, և յուրաքանչյուր կողմից տապակել 2-3 րոպե: Սմբուկները դնել թղթե անձեռոցիկի վրա:

  1. Թխման համար կաղապարը յուղապատել և շարել սմբուկները: Վերևից շարել ծեծած հավի մսերը: Հետո՝ նորից սմբուկ, և նորից՝ հավի միս:

Հետո շարել լոլիկը: Դրանց վրա մի փոքր աղ և պղպեղ ցանել և վրան շաղ տալ սխտորը և կանաչին: Վերևից լցնել քերած պանիրը:

  1. Դնել կաղապարը 180 աստիճան տաքացրած ջեռոցում և եփել 20-25 րոպե: Հանել, թողնել մոտ 10 րոպե և մատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել