SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր կայացել է Երևանի կենդանաբանական այգու 2018 թվականի սեզոնի բացումը: Լրագրողները հետաքրքրվել են տնօրենից, թե ինչ սակագներ են գործելու այս տարի:

«Հինգշաբթի օրերը ամենաէժան սակագները կլինեն: Այն մարդիկ, որոնք սոցիալապես բարդություններ ունեն, կարող են փորձել: Շաբաթ և կիրակի օրերն ավելի թանկ կլինեն»,- ասել է Ռուբեն Խաչատրյանը՝ հստակեցնելով, որ հինգշաբթի օրերին կենդանաբանական այգու մեկ տոմսը մեծահասակների համար կարժենա 600 դրամ, իսկ փոքրիկների  դեպքում՝ 200 դրամ: 70-ից  բարձր տարիք ունեցող մարդիկ ու մինչև 3 տարեկան երեխաները կարող են այգի այցելել անվճար:

Շաբաթ-կիրակի օրերին մեծահասակների համար սակագինը կկազմի 1200 դրամ, իսկ փոքրիկների համար՝ 800 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել