Երեկ հպանցիկ հետևում էի Նիկոլ Փաշինյանի և մտավորականների հանդիպմանը: Միանշանակ համաձայն եմ իմ լավ բարեկամ, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ նման հանդիպումները սովորաբար երեք հիմնական լեյտմոտիվ ունեն: Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը: Երբ ես դեռ լրագրող էի «Հայկական ժամանակում», մի տևական հատված ուսումնասիրել եմ հայ մտավորականության մի հատվածի մատնագրերն ու քծնախառն ուղերձներն առ օրվա իշխանությունը: Փաստորեն, մեկ դար անց ևս ոչինչ չի փոխվում: Ներողություն եմ խնդրում իրական մտավորականներից, որոնց մեծ մասին ես չտեսա երեկվա քննարկմանը: Իհարկե, մեկ-երկու լուրջ հարցադրումներ երեկ, այնուամենայնիվ, հնչեցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել