«Հունիսի 15-ին լրանում է ՍԴ նախագա­հի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանի 70-ամյակը, նա կգնա թոշակի, և ՍԴ-ում կառաջանա երկրորդ թափուր պաշտոնը: Այս տեղը կլրացվի հունիսի 12-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում, քանի որ դա լինելու է գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան, ԱԺ-ն երկամսյա արձա­կուրդ է գնում, իսկ օրենքը պահանջում է ՍԴ թափուր պաշտոնը լրացնել 1 ամսում: 

Դատավորների ընդհանուր ժողովն արդեն ընտրել է թեկնածուին՝ Վճռաբեկ դատարա­նի քրեական պալատի դատավոր 54-ամյա Ելիզավետա Դանիելյանին, ում առաջիկա օրերին կներկայացնեն ԱԺ: ՍԴ դատավո­րի մյուս թափուր պաշտոնի ճակատագիրն անորոշ է, այն առաջացել է Կիմ Բալայանին փոխարինած Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նա­խագահ դառնալուց հետո, և Սահմանա­դրությամբ ՀՀ նախագահն էր իրավասու ներկայացնել թեկնածուին: Էմիլ Բաբայանի ձախողված ընտրությունից հետո Արմեն Սարգսյանն օրենքով պահանջվող 10-օրյա ժամկետում չներկայացրեց այլ թեկնածու և պատրաստվում է մրցութային հանձնա­ժողովով ընտրել թեկնածուին, որը, ամենա­յն հավանականությամբ, կլինի Վահե Գրիգորյանը:

Սակայն ՀՀԿ-ականները մարտա­կան են տրամադրված՝ չեն պատրաստվում Սահմանադրության խախտումով ընդունել Արմեն Սարգսյանի թեկնածուին՝ անկախ անձից ու պրոֆեսիոնալիզմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել