«Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես փողի աղբյուր: Այդ ամենը զգալով՝ սփյուռքահայերը վերջին տարիներին ակնհայտ փոխել էին իրենց վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, պատահական չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամ ամեն տարի նախորդից ավելի քիչ գումար էր հավաքվում: Բայց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է նաև սփյուռքահայերի վերաբերմունքը, և հավատ կա նոր կառավարության հանդեպ:
Սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը, որ ՀՀ իշխանությունների հանդեպ քննադատական խոսքեր հնչեցրեց նախորդ տարվա Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Եվ անձերին եմ քննադատել, և համակարգին, և կազմակերպություններին, որովհետև մի այնպիսի անընդունելի, մարդկայնորեն անտանելի իրավիճակ էր, որ բոլորին էր հասնում քննադատություն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: