«Հարևան Իրանի Իսլամական Հան­րապետության պաշտոնյաները մշտա­պես խոսել են Հայաստանին էժան գազ մատակարարելու մասին, իսկ հայ պաշ­տոնյաները մշտապես հայտարարել են, թե ռուսական գազն ավելի էժան է: Այդքանից հետո, սակայն, նախորդ կառա­վարությունների ներկայացուցիչները սակագների մասին մանրամասներ չեն ներկայացրել: Մինչդեռ երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքնե­րի և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան է իրանական գազի գինը Հայաստանի սահմանին: 

Ըստ նրա՝ սահմանին Իրանը 1 հազար խմ գազը վերջին տվյալներով առաջար­կում է 165 դոլարով: «Ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ըն­կերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ չեն դադարեցնում բա­նակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել