Մեր օրերում շատ են քննարկվում կազմվածքին վերաբերող թեմաները հատկապես հղիությունից հետո: Հղիության հետևանքով փոփոխության են ենթարկվում մարմնի գրեթե բոլոր մասերը: Եվ որքան էլ կինը երջանիկ է լինում իր փոքրիկի լույս աշխարհ գալով, միևնույն է, հոգու խորքում նրան մտահոգում ու ամաչեցնում են սեփական մարմնի թերությունները:

Լաուրա Մացցա անունով կինը, որ վերջերս էր մայրացել, իր էջում խիստ անկեղծ գրառում էր կատարել: Գրառումը նա անվանել էր՝ «Սա այն մարմինը չէ, որ դու ի սկզբանե սիրել ես»: Նա պատմում է, թե ինչպես էր արտասվում, երբ ամուսնուց լսեց այս պատասխանը. «Դու ճիշտ ես, սա այն մարմինը չէ, որ ես ի սկզբանե սիրել եմ: Բայց սա այն մարմինն է, որ մեծացրել է իմ երեխաներին, այն նրանց կերակրել է, պաշտպանել ու կյանք տվել: Սա այն մարմինն է, որին ես սիրահարվում եմ ամեն օր»:

Մայրիկները պետք է հանգիստ լինեն ու խիստ քննադատորեն չմոտենան իրենց մարմնի փոփոխություններին: Ավելորդ կիլոգրամը կամ մաշկի թերությունն ուղղակի հիշեցում են այն մասին, թե ինչ հրաշք է տեղի ունեցել նրանց կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել