ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների վարչությունը սկսում է մշակել Լուսնի վրա առաջին հրթիռային տիեզերական գործարանի տեղակայման ծրագրի տեխնիկական մանրամասները: Երկրից դուրս առաջին արդյունաբերական ձեռնարկությունում նախատեսվում է արտադրել հրթիռային վառելիք, որ անհրաժեշտ է այլ մոլորակներ հասնելու համար:

Ապագա ռեակտիվ վառելիքի հանքանյութերը` ջրածինը և հելիումը, նախատեսվում է անմիջապես արդյունահանել Լուսնի մակերևույթի վրա: Այս նպատակների համար 2019թ. երկրաբանական հետախուզական երկու տրանսպորտային միջոցներ կարող են տեղակայվել Երկրի արբանյակի մակերեսին, դրանք կփնտրեն աշխատանքի համար հարմարավետ վայրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել