Դերասան Բրեդ Փիթը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Հարվի Վայնշթեյնի հետ, երբ իմացել է դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նկատմամբ ոտնձգությունների մասին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով դերասանուհուն։

Միջադեպը տեղի է ունեցել 1990-ականներին, երբ Փելթրոուն նկարահանվում էր «Էմմա» ֆիլմի գլխավոր դերում, որի պրոդյուսերը Վայնշթեյնն էր։ Դերասանուհու խոսքով՝ նա սկսել է իր նկատմամբ ոտնձգություններ կատարել, երբ իրենք հյուրանոցի համարում մենակ են մնացել։ Մասնավորապես՝ պրոդյուսերը սկսել է հպվել նրան և առաջարկել մերսման սրահ անցնել։ «Ես այդպիսի բան ընդհանրապես չէի սպասում»,-խոստովանել է դերասանուհին։

Դերասանուհին միջադեպի մասին Փիթին է պատմել, որի հետ այդ ժամանակ ռոմանտիկ հարաբերություններ ուներ։

«Մենք Բրոդվեյում «Համլետ»-ի շնորհանդեսին գնացինք։ Հարվին ևս այնտեղ էր, և Բրեդ Փիթի համար դա նույնն էր՝ ինչ կարմիր կտորը՝ ցուլի»,-հիշել է Փելթրոուն։

«Եթե քո պատճառով նա ևս մեկ անգամ իրեն անհարմար զգա, ես կսպանեմ քեզ»,-ասել է Փիթը Վայնշթեյնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել