Apple-ը 8-րդ անգամ դարձել է աշխարհում ամենաթանկ ապրանքանիշը: Այդ մասին փաստում է Forbes-ի հրապարակած ամենամյա վարկանիշը:

Ապրանքանիշի արժեքը գնահատվել է 182,8 մլրդ դոլար: Տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 8 տոկոսով:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Google-ը 132,1 մլրդ դոլարով և տարվա ընթացքում 30%-ի չափով աճի գրանցմամբ:

Երրորդ տեղն է զբաղեցրել Microsoft ապրանքանիշը, որի արժեքը գնահատվում է 104,9 մլն դոլար: 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Facebook-ը (94,8 մլրդ) և Amazon ընկերությունը (70,9 մլրդ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել