Շվեդիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը պարտավորեցնելու է քաղաքացիներին նախօրոք սեքսի համաձայնություն ստանալ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

«Սեռական հարաբերությունը պետք է կամավոր լինի, հակառակ դեպքում այն բռնաբարություն է համարվում»,– նշվում է տեքստում։

Օրենքը պահանջում է բանավոր կամ ֆիզիկական համաձայնություն ստանալ և կոչված է փոխելու երկրում սեռական հանցագործությունների հետապնդման բնույթը։ Շվեդիան Եվրոպայում տասներորդ երկիրն է դառնալու, որը առանց համաձայնության սեռական կապը բռնաբարություն է համարում։

Հուլիսի 1-ից սկսած, երբ օրենքը ուժի մեջ մտնի, մեղադրողներին բավական կլինի ապացուցել, որ հստակ համաձայնություն չի ստացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել