Yerkir.am-ը գրում է.

Մայիսի 25-ին, ժամը 10:50-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 11:27-ին փրկարարները կանխել են Է. Բ.-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանության բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել