«Նախարարություններում առաջին դեմքերի փոփո­խություններից հետո հերթը կհասնի կոմիտեներին: Տուրօպերատորները հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը պաշտոնանկ կանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին՝ գրող Պերճ Զեյթունցյանի դստերը, կոմիտեի ղեկավար անձնակազմին, քանի որ նրանք ոլորտից գլուխ չեն հանում: Մեր տեղեկություններով՝ ֆեյսբուքում կա տուրիզմի փակ խումբ, որտեղ բոլորը ոլորտի աշխատողներ են, կիսվում են իրենց խնդիրներով, պարբե­րաբար «մայրուղի» հանում Զարմինե Զեյթունցյանին: Մասնավորապես՝ հեղափոխության օրերին՝ մայիսի 3-ին, Զեյթունցյանը հայտարարել էր, թե շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են՝ ճանա­պարհը փակ է, հետ են գնացել: Այս հայտարարությունը բուռն քննարկ­վել է խմբում, կոմիտեի ղեկավարին սխալ են հանել: «Հատկապես հեղափոխության օրերին խմբում ակտիվ գրվում էր, թե ով որտեղ ինչ խնդիր ունի, որպեսզի միմյանց օգնենք:

Ու նման խնդրի դեպքում մենք միանշա­նակ ավելի շուտ կիմանայինք, քան Զարմինեն: Եվ հետո, մեր օդանավա­կայանում չվերթներն այդպիսի արա­գությամբ չեն կազմակերպվում, որ ցանկացած պահի նստես ինքնաթիռ, թռնես»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել