Ամերիկուհի Մակենզի Բեզոսն այդպես էլ անհայտ կմնար բոլորին, եթե չլիներ մեկ դեպք: Նա Amazon ինտերնետ խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինն է: Ջեֆ Բեզոսն այս տարի ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը: Նրանք ծանոթացել են աշխատավայրում: Ավարտելով Փրիստոնի համալսարանը՝ կինը երազում էր գրող դառնալ, բայց ֆինանսական ծանր վիճակը նրան ստիպեց հրաժարվել երազանքից և աշխատանքի ընդունվել Ջեֆի կազմակերպությունում:

Նրանք հենց սկզբից նկատեցին իրար, և շատ կարճ ժամանակում նրանց մոտ սիրավեպ սկսվեց: Ջեֆն այդ ժամանակ ոչ ոքի հայտնի չէր, հասարակ տղա էր, բայց կինը չէր դադարում հավատալ նրա ուժերին, և շուտով նա հիմնեց իր սեփական բիզնեսը, իսկ հիմա արդեն նա համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը:

Այս պատմությունը ևս ապացուցում է, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու մեջքի հետևում կանգնած է իմաստուն ու ուժեղ կին: Զույգն ունի 4 երեխա: Այսօր տիկին Բեզոսը զբաղվում է ընտանիքի խնամքով, ղեկավարում բարեգործական ֆոնդ, գրում գրքեր, մի խոսքով՝ բավականին համեստ կյանք է վարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել