Բոլոր կանայք երազում են անթերի կառուցվածք ունենալ, և նրանցից շատերը պատրաստ են դիմել խելակորույս քայլերի՝ նպատակին հասնելու համար: Բրազիլուհի Լիզիան Գուտիերեսը չկարողացավ դիմանալ և չլսելով վիրաբույժներին՝ ի վերջո դիմեց պլաստիկ վիրահատության, ինչը մեծագույն սխալ դարձավ: Քանի որ տեղի բժիշկներից ոչ ոք չհամաձայնեց վիրահատություն կատարել, նա ստիպված եղավ մեկնել Ստամբուլ:

Այն բանից հետո, երբ բժիշկը նրան ներարկում կատարեց, աղջկա մոտ սկսվեց ալերգիկ ռեակցիա, և նա կոմայի մեջ ընկավ: Բժիշկները չեն կարողանում հստակ որևէ կանխատեսում տալ և չգիտեն՝ արդյոք նա մի օր կարթնանա, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել