Armenpress.am-ը գրում է.

Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (դիաբետոն 60մգ) դեղի ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղի պահանջարկը 100 տոկոսով:

Ըստ այդմ՝ 2018 թ. գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի շուրջ 154 մլն ՀՀ դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել