Facebook սոցցանցը փորձարկում է ալգորիթմ, որը զոհերին կպաշտպանի ինտիմ վրեժից։

Սոցկայքն օգտատերերին խնդրել է ինտիմ լուսանկարներ ներբեռնել, որպեսզի փորձարկի պոռնովրեժից պաշտպանության համակարգը։ Դա ինտիմ նյութեր հրապարակելն է՝ առանց դրանում պատկերված անձանց համաձայնության։

Այն մշակված է նրանց համար, ովքեր վախենում են իրենց ինտիմ նկարները տարածելուց: Օգտատերը կկարողանա Facebook-ի ցանկացած գործընկերոջ հետ կապ հաստատել և ստանալ մեկանգամյա էլեկտրոնային ձևաթուղթ այդ ֆայլերը բեռնելու համար: Դրանք թույլ կտան հատուկ աշխատակիցներին յուրահատուկ թվային մատնահետքեր ստեղծել, որոնցով հնարավոր կլինի հետևել նրանց հետագա բեռնումներին: Այս պրակտիկան կարող է տարածվել Messenger-ում  եւ Instagram-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել