Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ։ Այս մասին Ցուկերբերգը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Մենք շատ լավ զրույց ունեցանք Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի ինովացիոն կենտրոնի մասին՝ հաշվի առնելով այստեղի ինժեներական տաղանդներն ու ձեռներեցության մշակույթը»,-գրել է Ցուկերբերգը։

Նա խոստացել է առաջիկա տարիների ընթացքում շարունակել ներդրումներ կատարել Ֆրանսիայում։

Այժմ Ցուկերբերգը Եվրոպայում է՝ տվյալների արտահոսքի վերաբերյալ Եվրախորհրդարանում լսումների հետ կապված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել