Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանին պատգամավորական մանդատ տրամադրելու որոշում կայացրեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի արձանագրությունը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

ԿԸՀ-ն քննարկեց արձանագրությունը և որոշում կայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանի մանդատը, որի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, տրամադրել ՀՅԴ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սպարտակ Սեյրանյանին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: ՀՅԴ-ում Արմեն Բաբայանի որոշումը պարզաբանեցին բիզնեսով զբաղվելու ցանկությամբ և բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու սկզբունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել