Tert.amLife-ը գրում է.

Դերասան, հաղորդավար երաժիշտ Գարիկ Պապոյանի համար տարեսիզբը բավականին բարդ էր։ Նա դիմեց վիրահատության` ժամանակին ունեցած սպորտային վնասվածքի հետևանքները շտկելու, սակայն հետվիրահատական ընթացքն այնքան հարթ չանցավ, որքան նախատեսվում էր։ Գարիկին սպառնում էր ամբողջ կյանքում այլևս չքայլելու վտանգ։ Այս մասին բացառիկ հացազրույցը դերասանը վստահել է Tert.am Lifeին։ Նա առաջին անգամ խոսել է հետվիրահատական բարդությունների պատճառի, այդ ընթացքում իր հոգեվիճակի, հուսալքության, այլևս չքայլելու մտքի հետ հարմարվելու, բայց, ի վերջո, կրկին ոտքի կանգնելու մասին։

 

Վիրահատություն և անսպասելի բարդություններ

 

Գարիկը պատմեց, որ առաջին վիրահատությունից հետո ակնկալում էր 2-3 շաբաթ անց վերադառնալ աշխատանքի, ուստի, որոշեց հանրայնացնել հիվանդանոցում լինելու փաստը։ «Այդ փուլի լավ տրամադրությունս ինձ թույլ տվեց ամենով կիսվել մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ ինձ ոգևորեն, ուժ տան, սակայն առաջ եկան խնդիրներ, որոնք ինձ ստիպեցին ավելի քան 2 ամիս չքայլել։ Այլևս չէի ուզում կիսվել ինֆորմացիայով, որովհետև, ըստ կանխատեսումների, վերջն այդքան էլ լավ չէր լինելու։ Այդ ամենի  մասին խոսելու տրամադրություն չունեի, մինչև ամեն ինչ նորից վերականգվեց,  հասավ հուսալի մակարդակի, վերադարձա աշխատանքի, տրամադրությունս էլ բացվեց»,– ասաց Գարիկը։

 

Հանդիսատեսն ամբողջ ընթացքում ոգևորել է դերասանին։ Ասում է` այս ամիսներին մարդկանց` բարեմաղթանքներով, աղոթքներով նամակների հոսքը չի դադարել։

 

 

Անդրադառնալով քննարկումներին, թե առաջին վիրահատությունն անհաջող է անցել բժշկական սխալի հետևանքով, Գարիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միշտ ռիսկ կա։ Դերասանը շտապեց շեշտել, որ շրջապատված է եղել պրոֆեսիոնալ, ջերմ ու հոգատար բժիշկներով։

 

«Ինձ հետ աշխատող բժիշկները հրաշալի մասնագետներ և մարդիկ էին, սակայն ամեն վիրահատության մեջ կա նաև բախտի գործոն։ Ինչ–որ բան այնպես չլինելու ռիսկը վիրահատությունների ժամանակ փոքր տոկոս է կազմում, սակայն  կա։ Ինձ մոտ այդ բախտի գործոնը չաշխատեց այնպես, ինչպես պետք էր։ Հաջորդ 3 վիրահատությամբ  փորձում էինք վերականգնել այն, ինչ ռիսկի տակ էր հայտնվել` քայլելու հնարավորությունն ու վերջնական  վերականգնումը։ Մինչև վերջին վիրահատությունը մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ կարողանա քայլել,– ասաց հաղորդավարը, ապա հավելեց,–  4 վիրահատությունն էլ արել ենք նույն կլինիկայում։ Վերջին վիրահատության ժամանակ Շվեյցարիայից Հայաստան ժամանեց մի բժիշկ, որն ասաց` ուղղակի կփորձենք, Աստված տա, ստացվի։ Փորձեցինք, Աստծո կամոք, ստացվեց»։

 

3 ամսվա ընթացքում Գարիկը 4 վիրահատության է ենթարկվել, որոնցից ամենակարճը տևել է 3 ժամ։ Ասում է`2–ից ավելի վիրահատության ենթարկվելն արդեն իսկ բարդ է, սակայն 4-ն էլ պատվով է հաղթահարել,  կյանքին սպառնացող հետքեր չեն մնացել։

 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել