Թուրքիան արձագանքել է մայիսի 23-ին Իսրայելի օրենսդիր մարմնում «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին» քննարկում անցկացնելու մասին առաջարկին:
Ինչպես որ սպասվում էր, Թուրքիայի արձագանքը բավականին կոշտ և կտրուկ է եղել: Պաշտոնական Անկարան կոչ է արել Իսրայելին չգնալ այնպիսի քայլերի, որոնք կբերեն դրամատիկ զարգացումների: Անկարան նաև Իսրայելին հիշեցրել է Իսրայելի կողմից պաղեստինցինների կոտորածների մասին: Թուրքիան կոչ է անում Իսրայելին էլ ավելի չվատթարացնել հարաբերությունները, ինչը կարող է տարածաշրջանում նոր անկայության սկիզբ դառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել