«Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսետի հանձնաժողովում հավանության է արժանացել հայերի ցեղասպանության ճա­նաչման մասին բանաձևը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու նախաձեռնությունը:

Դա, իհարկե, դեռ ամենևին չի նշա­նակում, որ լիագումար նիս­տում կընդունվի հայերի ցե­ղասպանության ճանաչման մասին բանաձևը: Եվ ի վերջո Իսրայելում էլ առաջին անգա­մը չէ, աշխարհում էլ, երբ հայե­րի ցեղասպանության ճանաչ­ման հարցը հայտնվում է տար­բեր երկրների օրակարգում, գերազանցապես այն ժամա­նակ, երբ տվյալ պետությունը որևէ խնդիր է ունենում Թուր­քիայի հետ: Իսրայելը ներկա­յումս մերձավորարևելյան հարցերում Անկարայի հետ ու­նեցած խնդրի հետևանքով մեջտեղ է բերում հայերի ցե­ղասպանության ճանաչման հարցը, որն ակնհայտորեն ու­նի Անկարայի վրա ճնշում բա­նեցնելու նպատակ: Պետք է խոստովանել, որ մենք հայտնվում ենք հակասական վիճա­կում, երբ դառնում ենք հայկա­կան հարցի այդօրինակ խա­ղարկման ականատես, առա­վել ևս, երբ հարցերը պարզելուց հետո տվյալ երկիրը վերջնարդյունքում մերժում է հայե­րի ցեղասպանության հետ կապված նախաձեռնության ընդունումը:
Մի կողմից վիրա­վորական է, որ մեր ցավը և դատը օգտագործվում է Թուր­քիայի դեմ սեփական հարցեր լուծելու համար: Մյուս կողմից մենք չենք կարող չհամակերպ­վել այդ իրողության հետ, այ­լապես պետք է հայտարարենք, որ հրաժարվում ենք ցե­ղասպանության միջազգային ճանաչման օրակարգից և կոչ անենք մյուս երկրներին երբեք չխաղարկել հայկական հարցը: 
Ակնհայտ է, որ մենք այլընտ­րանք չունենք և եթե անգամ գիտենք, որ մեր հարցը խաղարկում ենք, ու եթե անգամ դա մեզ վիրավորում է, մենք ստիպված ենք դիմանալ, որովհետև ինքներս ենք նաև հռչակել միջազգային ճանա­չումը պետական օրակարգի մաս: Ի վերջո, հանել հարցը մեր պետական օրակարգից, նշանակում է թուլացնել այդ օրակարգը, որովհետև այս­տեղ զուտ պահանջատիրության զգայական հարց չէ, այլ իրավաքաղաքական բավա­կանին կարևոր մի կռվան, որը հայկական պետականության միջազգային սուբյեկտության երկու առանցքային հենակե­տերից մեկն է՝ մյուսն արցախյան խնդիրն է: Այդ հենակե­տերից մեկից հրաժարվելը չի տա որևէ առավելություն, միևնույն ժամանակ, սակայն, չի էլ օգնի, որ այլևս չխաղարկեն մեր հարցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել