Թուրքիայում հայկական եկեղեցու շենքը վերածվում է գրադարանի, որը բաց է լինելու 24 ժամ: Կեսարիայում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցին, որը որպես եկեղեցի գործել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ դրանից հետո Օսմանյան կայսրության համար այն ծառայել է որպես ոստիկանության, այնուհետև՝ քաղաքապետարանի պահոց, իսկ 1961թ.-ին այն հանձնվել է սպորտի և երիտասարդության նախարարությանը, ու ծառայել է որպես սպորտային կենտրոն: Այժմ եկեղեցու շենքը հանձնվել է Կեսարիայի քաղաքապետարնին 25 տարի ժամանակով և այն կծառայի որպես գրադարան: Եկեղեցու շենքի օգտագործվող տարածքը կազմում է 1400 քմ, եկեղեցում դեռևս պահպանվում են մկրտության համար նախատեսված ավազանը, խորանը: Եկեղեցին կառուցվել է Կարապետ Զարդարյանի անձնական միջոցներով 1800-ական թվականներին (թուրքական աղբյուրներին տարեթվի հարցում չեմ վստահում):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել