Դեսերտի բաղադրատոմսը կարելի է մի քիչ փոխել՝ ավելացնելով սիրելի մրգերը, հատապտուղները, ընկուզեղենը կամ շոկոլադը:
Կրեմի բաղադրիչները՝
- 200 գ բլիթներ
- 3 ձու
- 250 գ խտացրած կաթ
- 400 մլ կաթ
- 1/2 թ/գ վանիլային շաքար
- 200 գ կարագ
Գլազուրի բաղարիչները՝
- 4 ճ/գ շաքարավազ
- 4 ճ/գ կակաո
- 12 ճ/գ կաթ
Պատրաստումը՝
1. Ձվերը հարիր, մինչև համասեռ զանգված ստացվի:
2. Ավելացրու կաթը, խտացրած կաթը և վանիլային շաքարը: Լավ խառնիր:
3. Կաթսան դիր մարմանդ կրակի վրա և խառնուրդը հասցրու եռման վիճակի: Պատրաստի կրեմը վերցրու կրակի վրայից և թող սառչի:
4. Գլազուրի համար խառնիր շաքարավազը և կակաոն, ավելացրու կաթը: Լավ խառնիր, որ գնդիկներ չլինեն:
5. Տարան դիր մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնելով գլազուրը եփիր, մինչև համասեռ զանգված ստացվի: Երբ թանձր զանգված ստացվի, վերցրու կրակի վրայից:
6. Կարագը քառակուսաձև կտրտիր և թող մի քիչ փափկի: Հարիչով մի քիչ հարիր կարագը:
7. Կարագը խորն ամանի մեջ ավելացրու կրեմին: Եվս մեկ անգամ հարիր հարիչով:
8. Հատուկ ձևամանի մեջ խոհանոցային թուղթ դիր: Դիր բլիթներով առաջին շերտը, վրան կրեմ քսիր: Դիր բլիթներով երկրորդ շերտը, կրեմ ավելացրու: Կրկնիր, մինչև բլիթները վերջանան:
9. Վերջում տորթի վրա գլազուրը լցրու և 3-4 ժամով (ավելի լավ է՝ մի գիշեր) դիր սառնարան:
Բարի ախորժակ։