Պլաստիկ վիրաբույժները պարզել են, թե կրծքի ինչպիսի՞ չափսն է երջանկացնում կանանց։ Հարցմանը 900 կին է մասնակցել, որոնք ասել են, թե որքանով են գոհ իրենց կազմվածքից, փոխանցում է «Դնի»-ն։

Պարզվել է, որ կրծքի երրորդ չափս ունեցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը գոհ է իր կազմվածքից և կյանքից (շուրջ 40 տոկոս)։ Նրանց հետևում են կրծքի չորրորդ չափս ունեցող կանայք (34 տոկոս), իսկ հինգերորդ չափսի կրծքից գոհ է հարցվածների 29 տոկոսը։

Պակաս գոհ են երկրորդ չափսի կուրծք ունեցողները (27 տոկոս)։

Հարցման ընթացքում կանայք նաև պատմել են բարդությունների մասին, որոնց բախվում են իրենց կազմվածքի պատճառով։ Այսպես՝ հարցվածներից մեկը բողոքել է, որ մեծ կրծքերի պատճառով իրեն հիմար են համարում։

Ոմանք խոստովանել են, որ իրենց ավելի վստահ զգալու համար կցանկանային մեծացնել կուրծքը, սակայն պլաստիկ վիրաբուժության մասին լսելով՝ միանգամից փոխել են իրենց կարծիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել