Հյուսքերը վաղուց արդեն չեն հիշեցնում համեստ գերազանցիկի կերպարը և այժմ համարվում են նորաձևության հիթերից: Այն հրաշալի կերպով լրացնում է ցանկացած կերպար` ինչպես դասական, այնպես էլ ռոք-ն-ռոլի ոճի: Վերջին շրջանում աշխարհահռչակ թրենդսեթեր Քիմ Քարդաշյանը բոլոր նորաձև աղջիկներին վարակել է ձիգ հյուսքերով: Նրա օրինակին են հետևել ինչպես իր փոքրիկ դուստր Նորթը, համաշխարհային շատ աստղեր, այնպես էլ հայկական շոու-բիզնեսի մի շարք գեղեցկուհիներ: Ներկայացնում ենք, թե վերջին շրջանում հայտնիների համար հյուսքերի ինչպիսի տարատեսակներ են հորինել նրանց ոճաբանները: Ի դեպ՝ հայ հայտնիները սեզոնի թրենդից նախապատվությունը տվել են մեծամասամբ աֆրիկյան հյուսքերին: Դե ինչ, փորձարկումների տարածությունը մեծ է` ներշնչվեք աստղերի օրինակով և երևակայեք ավանդական հյուսքի թեմայով:
Քիմ Քարդաշյան
Լիա Զախարյան
Լիլիթ Հովհաննիսյան
Domino Husky
Մարիամ Մելիքյան
Աննա Դովլաթյան