Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգը կհետաձգվի մինչև մյուս տարվա մայիսի մեկը, սակայն հետաձգման որոշումը չի տարածվելու անտիբիոտիկների վրա: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է. «Մենք այդ մասով ավելի զգույշ պիտի լինենք և դրանց չարաշահումը կասեցնենք թեկուզ կառավարության թերի գործող նախագծով։ Հուսով ենք՝ բժշկական անձնակազմը և քաղաքացիները ըմբռնմամբ կմոտենան: Իսկ մյուս դեղերի մասով քննարկումներ կանցկացվեն, որոնք կբերեն այնպիսի կարգավորման, որ բոլորի համար քիչ թե շատ ընդունելի կլինի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ դեղերի մասով այլ քննարկումներ ևս ընթանում են՝ սկսած զուգահեռ ներկրումներից, ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունից։

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը բուռն քննարկումների առարկա էր դարձել ոչ միայն մասնագետների, այլև քաղաքացիների շրջանում: Առողջապահության ոլորտի մասնագետները որոշումը հապճեպ էին համարում՝ նշելով, որ համակարգի բոլոր նրբությունները հասու չէին հասարակ քաղաքացուն ու անգամ բժշկին: Քաղաքացիներն էլ բողոքում էին որոշման արդյունքում առաջացած քաշքշուկներից:

Կառավարության մարտի 6-ի նիստում որոշում կայացվեց մասնակի հետաձգել դեղերի դեղատոմսով դուրս գրման որոշումը: Որոշվել էր հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը դեղատոմսով բաց թողնել 2018 թվականի մարտի 1-ից, ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից, իսկ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց թողնել 2018 թվականի հոկտեմբերի 1-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել