Պետությունը պետք զարգանա տարբեր համայնքների շնորհիվ։ Ամենասխալ ճանապարհը, որով այսքան ժամանակ գնացել է Հայաստանը, դա ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու մոլուցքն է եղել։ Բոլորը ցանկացել են Երևանում աշխատեն, Երևանում ներդրում անեն, իրենց աշխատասենյակներից Հանրապետության հրապարակը երևա։

Նման սխալներից խուսափելու համար մարդիկ պետք է սկսեն աշխատել համայնքների ուղղությամբ, դուրս գան Երևանից, ներդրումներ արվեն համայնքներում, գումարները պտտվեն համայնքային բյուջեներում, կյանքը սկսի եռալ ոչ միայն Երևանի փոքր կենտրոնում, այլ անցում կատարի մնացած բոլոր շրջաններով։

Ներդրում կատարողներին, գրանտներ բերողներին ստիպեք, պարտադրեք, խնդրեք, թող այդ գումարները ծառայեցնեն Հայաստանի տարբեր համայնքները ոտքի կանգնեցնելու և կենդանացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել