Tert.amLife-ը գրում է.
Դեռ փոքր տարիքից մտապահված ցանկություն, որն ավելի ուշ վերածվեց նպատակի ու դարձավ հիմնական մասնագիտություն. երիտասարդ դերասան Պողոս Գույումջյանը, ով հեռուստադիտողներին ներկայանում է «Էլենի օրագիրը» սերիալում, ասում է, որ փոքր հասակից է ընտրել մասնագիտական այս ճանապարհը, թեև իր ընտանիքում դերասաններ չկան:
 
Tert.am Life-ի հետ զրույցում Պողոսը խոսել է սիրելի մասնագիտության, թատրոնում խաղալու, Ռոբի կերպարում ներկայանալու մասին և կիսվել անձնական կյանքի մանրամասներով:
 
«Երևի թե, տատիկիս դաստիարակության շնորհիվ է ինձ գրավել դերասանի մասնագիտությունը: Նա ուսուցչուհի էր և հաճախ էր դպրոցում տարբեր հանդեսներ կազմակերպում, հեքիաթներ բեմադրում, ես էլ մասնակցում էի: Այդ ժամանակվանից էլ հասկացա, որ հետագայում պետք է զբաղվեմ դերասանի մասնագիտությամբ: Ծնողներս իմ որոշումը ողջունեցին ու օգնեցին, որ ես հասնեմ նպատակիս»,-ասաց Պողոսը:
 
 
Թատերական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողը նշեց, որ այս շրջանում զբաղված է նաև դիպլոմային ներկայացման փորձերով: Պողոսը պատմեց, որ սիրելի մասնագիտությունից չի կտրվել նաև բանակում ծառայելու ընթացքում. «Այդ ընթացքում լինում էին КВН–ի խաղեր, մշակութային տարբեր միջոցառումներ, որոնցում ներկայանում էի: Կարելի է ասել, միշտ իմ մասնագիտական ռիթմի մեջ եմ եղել, անհամբեր սպասում էի՝ երբ եմ զորացրվելու ու շարունակեմ ուսումս»:
 
Այս շրջանում, ուսմանը զուգահեռ դերասանը ներկայանում է նաև Մալյանի անվան թատրոնում, որտեղ խաղում է «Ատամնաբույժը՝ նորեն» ներկայացման մեջ: Թեև արդեն երկու տարի է` դերասանը համագործակցում է «Շանթ» հեռուստաընկերության հետ և նկարահանվել է «Սահմանին 2», «Օտարը» սերիալներում, Պողոսին  ճանաչում բերեց «Էլենի օրագիրը» սերիալը: Նա նշեց, որ սերիալներում հայտնվել է քասթինգի մասնակցելուց հետո: «Էլենի օրագրում» Պողոսը մարմնավորում է Ռոբին: Բացասական կերպարում հանդես գալը, նրա կարծիքով, ավելի բարդ է:
 
«Ռոբի կերպարն իր բնավորության գծերով, արարքներով, ինձ հետ ընդհանրապես կապ չունի։ Չնայած դրան, ես ըմբռնեցի իմ դերն ու կարողացա արագ մտնել կերպարի մեջ: Հաճելի է, որ մարդիկ հավանում են խաղը՝ չնայած կերպարի բացասական լինելուն և քեզ չեն նույնացնում քո հերոսի հետ: Իհարկե, նաև հակառակ մոտեցումը կա, բայց ես ըմբռնումով եմ մոտենում բացասական մեկնաբանություններին: Ռոբը շատ բացասական կերպար է: Ճիշտ է, ես արդարացում չեմ գտնում իր արած քայլերին, բայց կարծում եմ, որ այդ ամենն իր հիմքն ունի, դա գալիս է նրա մեջ կուտակված նախանձից, որ ինքը չունի այն ամենը, ինչ ունի դիմացինը, չի ապրում այնպես, ինչպես օրինակ՝ Մաքսը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել