«Նիկոլ Փաշինյանի կառավա­րության անդամներն այս օրերին ճաշակում են իշխանություն լինելու «վայելքները»՝ քն­նադատություն, բողոքի ակցիաներ, անհնազանդության գործողություն­ներ: Ամեն ասված խոսքի հանդեպ ընդգծված ուշադրություն, քանի որ այն, ինչ կարող էր ներվել հրապարա­կում, հարթակից ասելիս, պաշտոնյայի կարգավիճակում աններելի է: Ինչպես ասում են՝ տասը պետք է չափել, մեկը կտրել, չմեծամտանալ, պոպուլիզմով չզբաղվել, գործ անել՝ ապացուցելով, որ կարող են, տարիքը և փորձի բա­ցակայությունը խնդիր չեն, անգամ ՀՀԿ-ն չի կարող իրենց աշխատանքը կոլապսի ենթարկել: Իսկ ինչ վերա­բերում է նախարարների հայտարա­րություններին. օրինակ՝ քաղաքա­կան շրջանակներում քննարկվում էր սփյուռքի նորանշանակ նախարար, 28-ամյա Մխիթար Հայրապետյանի հարցազրույցի այն միտքը, երբ նա խոսում է նախկինի սխալներից:
«Չեմ ցանկանում շատ պտտվել հնի, նախկի­նի կատարած սխալների շուրջ, դրանց վերաբերյալ հետևություններ անելու ենք, դրանց հիման վրա կառուցելու ենք մեր տեսլականը, անելիքները, սակայն դրանց վերաբերյալ գնահա­տականներ տալը հաճախակի չեն լի­նի»,-ասել էր նա: Կամ հայտարարել էր, որ իր դեմ քաղաքական պատվեր կա, և իր հասցեին հնչող քննադա­տությունն ուղղորդված է: Մինչդեռ առաջին աշխատանքային օրերին առնվազն կարելի էր մի քիչ համեստ լի­նել, նախ՝ չխոսել նախկինի սխալների մասին, քանզի հազիվ թե հասցրած լի­նի ծանոթանալ, թե ինչ է արվել իրենից առաջ և չմտածել, որ ինքն աշխարհի կենտրոնն է, և աշխարհաքաղաքական կենտրոններ են իր դեմ աշխատում պատվերներ տալիս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել