operativ.am-ը գրում է

Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում մայիսի 14-ից 20-ը կայացած պատանիների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքականի անդամ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: 

Հիշեցնենք, որ Սկոպիեում մեդալներ են նվաճել նաև ազատ ոճային ըմբիշներ Ռաֆայել Հարությունյանը (ոսկե մեդալ), Մանվել Խնձրցյանը (արծաթե մեդալ) և Նարեկ Հարությունյանը(բրոնզե մեդալ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել