Լիզա Հիետանեն ֆին նկարչուհի է։ Նա շյուղերով և հելյունով գործում է մարդկանց՝ իրական չափերով և տեսքով։ Նրանք աննկարագրելիորեն նման են ստացվում իրական կերպարներին։ Իսկ ահա որոշակի հեռավորության վրա նրանց իրական մարդկանցից տարբերելն անհնար է դառնում։ Երկար ժամանակ Լիզան միայն սեփական հաճույքի համար էր ստեղծագործում։

Բայց երբ նրա եղբայրը, ում կերպարը նա ևս գործել էր, տեղադրեց լուսանկարները համացանցում, Լիզան դարձավ հանրաճանաչ։ Լիզայի համար որպես մոդել են ծառայում այն գյուղի բնակիչները, ուր նա ապրում է։ Սկզբում նա լուսանկարում է մոդելին տարբեր կողմերից։ Մարդիկ ուրախանում են, երբ նա ցուցադրում է իրենց այդքան նման ստացված գործած կերպարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել