2003 թվականին նախկին ինժեներ Բրյուս Կեմբելը գնեց Boeing 727 ինքնաթիռը։ Հիմա նա ապրում է այդ ինքնաթիռի մեջ։ Տղամարդը երբեք ամուսնացած չի եղել և չունի երեխաներ, այդ պատճառով որոշել է իր մենակ կյանքն անցկացնել ինքնաթիռում։ Նրան հաջողվեց մի քանի տարվա ընթացքում 350 խորանարդ մետր տարածքը վերածել բնակավայրի։ Շատերին կարող է անհարմար ու տարօրինակ թվալ Կեմբելի ապրելակերպը։ Նա երբեք դեմ չէ ցուցադրել իր բնակավայրը զբոսաշրջիկներին։ Նրա մոտ հաճախ են հյուրեր գալիս, երբեմն անգամ՝ հերթագրվելով հատուկ կայքում։

Նա երբեք չի ամուսնացել, անգամ չի երազել այդ մասին։ Տղամարդը 68 տարեկան է և ամբողջ կյանքում ապրել է աշխարհի ռոմանտիկան վայելելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել