Արքայազն Հարրիի հետ նշանվելուց հետո Մեգան Մարքլը միանգամից հայտնի դարձավ ողջ աշխարհում, չնայած նախկինում էլ նրան շատերը ճանաչում էին տարբեր ֆիլմերից և հեռուստասերիալներից։ Սակայն նրանց նշանադրությունը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում․ մարդիկ զարմանում էին, թե ինչպես կարող է մեկ անգամ ամուսնացած-բաժանված կինը դառնալ արքայական ընտանիքի անդամ։ Իսկ ո՞վ է եղել Մեգան Մարքլի ոչ այնքան հայտնի ամուսինը։

2004 թվականին Մեգան Մարքլը սիրային հարաբերություններ սկսեց դերասան, պրոդյուսեր Թրևոր Ինգլսոնի հետ։ 7 տարի անց՝ 2011 թվականի սեպտեմբերի 10-ին, նրանք ամուսնացան։ Չնայած Թրևորն այնքան հայտնի չէր, որքան իր կինը, նա ներգրավված է եղել բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի նկարահանող խմբերում։

Զույգը բաժանվել է ամուսնությունից 1․5 տարի անց անհամատեղելի տարբերություններ ունենալու պատճառով։ Իրական պատճառները, իհարկե, հայտնի չեն, սակայն դավադրության տեսությունների կողմնակիցները բազմաթիվ վարկածներ ունեն։ Շատերն ասում են, որ հիմնական պատճառը Մեգանի՝ «Suits» հեռուստասերիալում նկարահանվել սկսելն էր, քանի որ դրանից հետո նրանք ստիպված էին երկար ժամանակ տարբեր քաղաքներում բնակվել, որոնք իրարից բավականին հեռու էին՝ 5 ժամ ինքնաթիռով։

2013 թվականին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին, որից 5 տարի անց Մեգանն ամուսնացավ արքայազն Հարրիի հետ՝ դառնալով Սասեքսի դքսուհի։

Image result for meghan and harry wedding

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել