Չէ, լուրջ էլի: Կամ ավելի կոնկրետ ձևակերպած՝ փողոց չենք փակում, «որովհետև երկրում կա ժողովրդին լսող իշխանություն», բայց դատախազության շենքն արգելափակում ենք, որովհետև... 

Իրականում խիստ մտահոգիչ ա զուտ էն փաստը, որ «ոստիկանությունն էլ չպետքա քաղաքական հարցեր լուծեր», իսկ էս պահին վերոգրյալը չանելու համար պետք ա ուղղակի գային ու ապահովեին պետական կառույցի ԲՆԱԿԱՆՈՆ աշխատանքային պրոցեսը, այլ կերպ ասած՝ հասարակական կարգի ապահովումը, որը չպետք է հանգեցնի այս կամ այն կառույցի (առավել ևս՝ պետական ինստիտուտի) գործունեության խոչընդոտի ոստիկանության թիվ 1 անելիքն է։ Հիմա ի՞նչ, լուծարվել ա ոստիկանությունը, թե՞ քաղաքական հարցեր ա լուծում։ 


Հ.Գ. Պարոն Օսիպյան, հասկացանք՝ փշալարերը «ժանգոտելու» են, բա ոստիկանության աշխատակիցներն ու՞ր են։ Կարո՞ղ ա մի օր էլ 10 հոգով բնակելի շենքեր ու մասնավոր գրասենյակներ շրջափակեն, մարդիկ չիմանան ինչ անել։ Եթե տենց ա, ասեք՝ մենք մեր գլխի ճարը համաչափ տեսնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել