Ես միշտ մտահոգությունս հայտնել եմ Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ, որի քարոզն իրականացվում է ամենաբարձր մակարդակով: Տարբեր թեմատիկ ֆորումներին ու իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ քննարկումներին բարձրացրել եմ այս հարցը:

Ադրբեջանը դեռ շարունակում է Հայաստանին իր հանրությանը բարձր մակարդակով ներկայացնել որպես թշնամի, այնինչ Հայաստանը Ադրբեջանի մասին խոսելիս գոնե պաշտոնական մասով օգտագործում է հակառակորդ տերմինը:

Եթե նայենք ամեն առավոտ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությանը սահմանի իրավիճակի մասին, ապա կտեսնենք, որ ԶԼՄ-ները հաղորդագրությանը որպես վերնագիր օգտագործում են «Cəbhədə düşmən təxribatı davam edir»՝ «Թշնամու սադրանքները շարունակվում են ճակատում»:

Պատկերացնո՞ւմ եք, ամեն առավոտ՝ ժամը 9:00-ին, Ադրբեջանի ողջ հասարակությանը ստաբիլ ասում են, որ հայերը թշնամիներ են, ու սա ասում են ամբողջ ԶԼՄ-ներով: Հայատյացությունն իսկապես Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել