operativ.am-ը գրում է

Մայիսի 20-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան և Շինարարների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, բենզալցակայանից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա. ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, ինչի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել